

Բլոգ
-
26/04/2022
«Գարուն ա...» ֆիլմի պրեմիերա
«Գարուն ա...» պրեմիերան տեղի ունեցավ մարտի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում:
Ֆիլմն ոգեշնչված է իրական դեպքերից, ապրիլյան քառօրյա պատերազմից։ Կինոնկարի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։
Պապը՝ Արամը, պրոֆեսիոնալ զինվորական է, նախկին գնդապետ, ամբողջ կյանքը նվիրել է պետականության կառուցման գործին։ Նրա որդին՝ Գնելը, բիզնեսմեն է․ մինչ օրս չի ներում հորը հայրենիքն ընտանիքից վեր դասելու համար։ Թոռը՝ Լևոնը, վիրտուոզ երաժիշտ է, ով ոգեշնչվում է իր պապի գաղափարախոսությամբ։ Սակայն հերոսի կյանքում ապագան և հայրենիքի նկատմամբ պարտքը բախվում են իրար՝ ստեղծելով ֆիլմի հիմնական կոնֆլիկտը․․․
Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը՝ մի ընտանիքի պատմության միջոցով․․․Ամենաթարմ
Կարդալ ավելին
Դուք հաջողությամբ բաժանորդագրվել եք:
Բ
ժ
նորդ
գրվել
Բաժանորդագրվի՛ր և առաջինը տեղեկացի՛ր կինոպրեմիերաների մասին: