Moscow Cinema Loader

Մոսկվա Կինոթատրոն

Անցած դարի 20-ականների վերջին ճարտարաապետներ՝ Տիրան Երկանյանն ու Գևորգ Քոչարը ստանձնեցին Երևանի առաջին երկդահլիճ կինոթատրոնի նախագծումը: Նրանք նախագծի մեջ ներառեցին այնպիսի տարրեր, որոնք արտահայտում էին իրենց սիրելի կոնստրուկտիվիզմի ոճը։ Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները սեղմ էին՝ ավարտվում էին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» նկարահանումները։ Այս ֆիլմի պրեմիերան պետք է կայանար նորակառույց կինոթատրոնում, իսկ շինարարական աշխատանքները դժվարությամբ էին առաջ գնում։

Այդ շրջանի մի հիշարժան պատմություն կապված է ռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ, ով անձամբ գալիս էր շինհրապարակ՝ օգնելու շինարարներին, որպեսզի Կինոմոսկվայի շենքը պատրաստ լինի մինչ կինոյի պրեմիերայի օրը։ Վերջապես, 1936 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ կինոթատրոնի պաշտոնական բացումը։

Այս տարիների ընթացքում Կինոմոսկվան եղել է ոչ միայն հայ հանդիսատեսի կողմից սիրված կինոթատրոնը, այլև տարիներ շարունակ հյուրընկալել ու շարունակում է անցկացնել հազարավոր կինոփառատոններ և կինոցուցադրություններ:

Անկախության տարիներին, սակայն, մեր մշակութային ժառանգությունը, այդ թվում նաև կինոթատրոնը, մեծ դժվարությունների միջով անցավ։ Բայց հենց Մարտուն Ադոյանի ու կինոթատրոնի անձնակազմի ջանքերի շնորհիվ պահպանվեցին այն ավանդույթները, որոնք ժառանգեցին սերունդները։ Կինոմոսկվան Երևանի խորհրդային տարիներին գործող 20 կինոթատրոններից միակն էր, որը պահպանեց իր արժեքներն ու սկզբունքները։Անցած դարի 20-ականների վերջին ճարտարաապետներ՝ Տիրան Երկանյանն ու Գևորգ Քոչարը ստանձնեցին Երևանի առաջին երկդահլիճ կինոթատրոնի նախագծումը: Նրանք նախագծի մեջ ներառեցին այնպիսի տարրեր, որոնք արտահայտում էին իրենց սիրելի կոնստրուկտիվիզմի ոճը։ Շինարարական աշխատանքների ավարտի ժամկետները սեղմ էին՝ ավարտվում էին հայկական առաջին հնչյունային ֆիլմի՝ «Պեպոյի» նկարահանումները։ Այս ֆիլմի պրեմիերան պետք է կայանար նորակառույց կինոթատրոնում, իսկ շինարարական աշխատանքները դժվարությամբ էին առաջ գնում։

Այդ շրջանի մի հիշարժան պատմություն կապված է ռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ, ով անձամբ գալիս էր շինհրապարակ՝ օգնելու շինարարներին, որպեսզի Կինոմոսկվայի շենքը պատրաստ լինի մինչ կինոյի պրեմիերայի օրը։ Վերջապես, 1936 թվականի դեկտեմբերի 12-ին տեղի ունեցավ կինոթատրոնի պաշտոնական բացումը։

Այս տարիների ընթացքում Կինոմոսկվան եղել է ոչ միայն հայ հանդիսատեսի կողմից սիրված կինոթատրոնը, այլև տարիներ շարունակ հյուրընկալել ու շարունակում է անցկացնել հազարավոր կինոփառատոններ և կինոցուցադրություններ:

Անկախության տարիներին, սակայն, մեր մշակութային ժառանգությունը, այդ թվում նաև կինոթատրոնը, մեծ դժվարությունների միջով անցավ։ Բայց հենց Մարտուն Ադոյանի ու կինոթատրոնի անձնակազմի ջանքերի շնորհիվ պահպանվեցին այն ավանդույթները, որոնք ժառանգեցին սերունդները։ Կինոմոսկվան Երևանի խորհրդային տարիներին գործող 20 կինոթատրոններից միակն էր, որը պահպանեց իր արժեքներն ու սկզբունքները։

image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview
image preview

Այսօր՝ ամբողջովին վերազինված Կինոմոսկվան հանդիսատեսին ողջունում է նոր շնչով: Այժմ կինոթատրոնը ներկայանում է նոր բրենդինգով, որտեղ համադրված են պատմությունը, մշակույթը և ժամանակակից դիզայներական լուծումները։ Նոր տարբերանշանը պատկերում է կինոթատրոնի պատմական շենքը վերևից՝ այն ուղղությամբ, որը լատիներեն M տառի նմանություն ունի։

Յուրահատուկ տարբերանշանը  ոչ միայն պատկերում է շենքի բացառիկ ճարտարապետությունը, այլև ընդգծում է  նշանակությունը Երևանի քաղաքային լանդշաֆտում, խորհրդանշում է  «Կինոմոսկվայի» կենտրոնական դիրքը մեր քաղաքում և  դերը՝  որպես սերունդների մշակութային կենտրոն։

Փոխվել է նաև մեր անունը․ «Մոսկվա» կինոթատրոնն այսուհետ  պաշտոնապես կկոչվի  «Կինոմոսկվա», այնպես, ինչպես  տարիներ շարունակ կոչում են այցելուները։  Նոր կարգախոսը՝ «Արի կինոյի աշխարհ», հրավեր է բոլորին՝ բացահայտելու ոչ միայն կինոյի կախարդական աշխարհը, այլև վերագտնելու մի վայր, որը երկար տարիներ եղել է մեր մշակութային ժառանգության անբաժանելի մասը։

Դահլիճներ

Կարմիր դահլիճ

image preview

Կարմիր փոքր դահլիճ

image preview

Կապույտ դահլիճ

image preview

Կապույտ փոքր դահլիճ

image preview

VIP

image preview

Մի ուրիշ Կինոմոսկվա

2024 թվականին վերանորոգվել են բոլոր սրահները, իսկ կինոթատրոնի տեխնիկական ենթակառուցվածքը նորացված է ժամանակակից տեսալսողական սարքավորումներով։ Տեղադրվել են BARCO ընկերության նորագույն 4K լազերային պրոյեկտորներ, որոնք ապահովում են գերհստակ պատկեր, տեղադրվել են նոր DOLBY ձայնային պրոցեսորներ՝ ապահովելով ձայնային մաքուր հնչողություն։

«Կինոմոսկվայի» վերազինված դահլիճները առաջարկում են աննախադեպ հարմարավետություն և դիտման որակ։ Կինոթատրոնի Կարմիր մեծ դահլիճը նախատեսված է 470 հանդիսատեսի համար, իսկ Կարմիր փոքր դահլիճը՝ 49։ Կապույտ մեծ դահլիճն ունի 354 տեղ, իսկ Կապույտ փոքր դահլիճը՝ 35։ Բացի այդ, առանձնացված է VIP սրահ՝ հարմարավետ նստատեղերով, որոնց դիրքը կարելի է կառավարել՝ ապահովելով լիարժեք կինոդիտում ժամանակակից ստանդարտներին համապատասխան։

«Կինոմոսկվան» եղել և շարունակում է մնալ կինոմշակույթի կենտրոն Երևանում, որտեղ անցկացվում են բոլոր նշանավոր կինոփառատոնները, կինոշաբաթները և կինոցուցադրությունները։ Այստեղ տեղի են ունենում սպասված կինոպրեմիերաները, ֆիլմարվեստի և կինոարտադրության հայ և միջազգային կինոաշխարհի արտիստների ներկայությամբ:

Սպասում ենք ձեզ «Կինոմոսկվայում» միասին շարունակելու անցյալն ու ներկան միավորող  մշակութային ճանապարհորդությունը։
 

image preview
image preview
image preview
image preview