ԼՈՒՍԻՆՆ Է ԻՄ ՀԱՅՐԸ GAIFF
-
Ռեժիսոր
Գեորգի Օվաշվիլի
-
Դերերում
Գիորգի Գիգաուրի, Գիվի Չուղուաշվիլի, Կիրա Անդրոնիկաշվիլի, Դատո Խուպենիա
-
Ժանր
դրամա
-
Ցուցադրման լեզու
Լեզուն՝ վրացերեն, Ենթագրերը՝ հայերեն, անգլերեն
-
Տևողություն
100
-
Տարիքային սահմանափակում
18
-
Ռեժիսոր
Գեորգի Օվաշվիլի
-
Դերերում
Գիորգի Գիգաուրի, Գիվի Չուղուաշվիլի, Կիրա Անդրոնիկաշվիլի, Դատո Խուպենիա
-
Ժանր
դրամա
-
Ցուցադրման լեզու
Լեզուն՝ վրացերեն, Ենթագրերը՝ հայերեն, անգլերեն
-
Տևողություն
100
-
Տարիքային սահմանափակում
18
-
Նկարագրություն
Վրաստան, 1991–ի աշուն։ 12–ամյա քմահաճ տղան՝ Տոման, տատի հետ ապրում է Թբիլիսիում։ Նա շարունակ խնդիրների մեջ է ընկնում դպրոցում՝ հրաժարվելով խուսափել ընկերների ծաղրից Անանայի հանդեպ ունեցած սիրո համար։ Տոմային և նրա տատին այցի է գալիս Նեմոն՝ Տոմայի հայրը։ Տոման Նեմոյի մասին հիշողություններ չունի. Նեմոն հեռացել է, երբ տղան ընդամենը երկու տարեկան էր։ Նա նոր է ազատվել բանտից Վրաստանի անկախության տոնի կապակցությամբ հայտարարված համաներման շնորհիվ։ Նեմոն Տոմային տանում է իր նախնիների լեռնային գյուղը, որտեղից նրանք որսի են մեկնում։ Նեմոն ձգտում է ճանաչել որդուն և կորցրած տարիների տեղը հանել։ Նա ուզում է Տոմային սովորեցնել ամենակարևոր բանը կյանքում՝ ինչպես անկախ լինել։ Իսկ Տոման ուզում է իմանալ՝ ինչու էր հայրը բանտում, և Նեմոն քիչ–քիչ պատմում է, թե ինչ է պատահել լեռներում տասը տարի առաջ։ Երբ Նեմոն անտառապահ է եղել, մարդ է սպանել։ Նա սովորեցնում է Տոմային կրակ վառել և օգտագործել որսորդական հրացանը։ Տոման վայրիվերումներով կամաց–կամաց սկսում է կապ զգալ իր մռայլ հոր հետ և հայտնաբերում է, որ սպասածից ավելի է նման հորը։ Այն պահին, երբ Տոման իսկապես պատրաստ է ընդունել հորը, նա պատահաբար կրակում է Նեմոյի վրա. կարծես որսորդական դժբախտ պատահար է լեռներում։ Նեմոն մեռած է, իսկ Տոմայի առջև ողջ մնալու և հորը գյուղ վերադարձնելու խնդիրներն են ծառացած։ Նա հորը քարշ է տալիս ձյունածածկ լեռան լանջն ի վար։ Տոման պետք է պաշտպանվի գայլերից, պայքարի ձնաբքի դեմ և հեռու քշի դևերին, որոնք այցելում են նրան մղձավանջներում։ Ի վերջո նա ապաստան է գտնում թակարդի փոսում, որտեղ և նրանց գտնում են գյուղացիները։ Տոման փրկվում է, և նրան հաջողվում է հոր մարմինը վերադարձնել քաղաքակրթություն։ Արդեն դպրոցում ընկերների և Անանայի վերաբերմունքն ապացուցում է, որ Տոման յուրացրել է հոր դասերը։