Քեզ հաղթանակ կնվիրեմ
Ժանր
Դրամա
Տևողություն
1 ժամ 41 րոպե
Սցենար
Արսեն Աղաջանյան
Ռեժիսոր
Արսեն Աղաջանյան
Դերերում
Մարատ Բաշարով, Արթուր Մանուկյան, Էլգուջա Բուրդուլի, Սերգեյ Գարմաշ, Քրիստինա Մուրադյան, Տիգրան Աղաջանյան, Սլոբոդա Միչալովիչ, Իրինա Կուպչենկո, Վալերի Բարինով, Լյուբավա Գրեշնովա, Արմեն Մարգարյան, Արման Ղազարյան
Տարիքային սահմանափակում
12+
Լեզու
Հայերեն, Ռուսերեն

«Քեզ հաղթանակ կնվիրեմ». այսպիսի խոստում է տվել Մեծ Հայրենականի ժամանակ հայկական գյուղից կամավոր ռազմաճակատ մեկնած 17-ամյա զինվորը հոսպիտալի պատանի սանիտարուհուն, որին խելակորույս սիրահարվել էր։

Շատ տարիներ անց տարօրինակ հանգամանքների բերումով կամավորի ճակատային օրագիրը հայտնվում է մեր պատմության գլխավոր հերոսի ձեռքում։ Վերջինս ռուսաստանյան պետական կառույցի հաջողակ աշխատակից է. նա հասել է գրեթե ամենին՝ ինչի մասին միայն կարող է երազել ժամանակակից քաղքենին՝ բարձր պաշտոն, վառ և մշտապես խնամված կին, իր կարգավիճակին համապատասխան ատրիբուտներ… Սակայն XXI դարի այս ցինիկ և հաշվենկատ կարիերիստի կյանքի միապաղաղ ընթացքը խաթարվում է այն պահից, երբ նա սկսում է կարդալ բարության և սիրո անվերապահ ուժ պարփակող օրագիրը։ Ֆիլմի հերոսն ամբողջովին համակվում է այդ պատմությամբ՝ կորցնելով անդորրը։ Նա փախչում է իր հարմարավետ կյանքից, ինչը հանկարծակի առաջացած ներքին դատարկությունը լցնելու միակ ուղին է…

Comments are closed.