Կիլիկիա. Առյուծների երկիր
Ժանր
Պատմական
Տևողություն
0 ժամ 20 րոպե
Սցենար
Աշոտ Առաքելյան
Ռեժիսոր
Աշոտ Առաքելյան
Դերերում
Րոֆֆի Պետրոսյան, Կարեն Գասպարյան, Ռուզան Վիթ Մեսրոպյան, Դեյվոն Յագյան, Կարո Փիլիփոսյան
Տարիքային սահմանափակում
14+
Լեզու
Անգլերեն

«Կիլիկիա. Առյուծների երկիր»-ը Կիլիկիայի հայոց թագավորության մասին պատմող առաջին և միակ խաղարկային  կինոնախագիծն է․ այն ընդգրկում է թագավորության 300 ամյա պատմությունը: Կինոնախագիծը բաղկացած է 3 ֆիլմ ակնարկներից, որոնք հանդիսականին տեղափոխելու են միջնադար՝ ծանոթանալու Կիլիկիո 3 իշխող դինաստիաների՝ Ռուբինյանների, Հեթումյանների  և Լուսինյանների կենտրոնական կերպարներին, տեսնելու կատաղի մարտեր, փառավոր հաղթանակներ և իհարկե՝ սեր:

Առաջին ֆիլմ-ակնարկը ներկայացնում է Կիլիկիայի պատմությունը՝ հիմնադրման օրվանից մինչև ամենաազդեցիկ թագավորներից մեկի` Ռուբինյանների տոհմից սերող Լևոն Մեծագործի գահակալումը:

Երկրորդ ֆիլմ-ակնարկը արտացոլում է 13-րդ դարի իրադարձությունները, Լևոն I թագավորի դուստր Զաբելի, նրա խնամակալ Կոնստանդին Պայլի և Զաբելի ամուսին՝ Հեթումյանների դինաստիայի հիմնադիր Կիլիկիո թագավոր Հեթումի կերպարները, տիրող պալատական բարքերն ու խարդավանքները։

Երրորդ՝ 1219-1375 թթ․ պատմությունը ներկայացնում է Լևոն II-ի գահակալման տարիները,  չորս  կողմից կեղեքվող Կիլիկիան և վերջին թագավոր Լևոն V Լուսինյանին, ում հուղարկավորությամբ էլ ավարտվում է ֆիլմ-ակնարկը։

Comments are closed.