Կինո Մոսկվան` կենդանի պատմություն

Մեդիամաքս-ի «Երեւան. XX-րդ դար» հատուկ նախագծի այսօրվա «հերոսը» Կինո Մոսկվան է: Այո, հենց այդպես` Կինո Մոսկվա եւ ոչ թե «Մոսկվա» կինոթատրոն` հարազատներին պաշտոնական ձեւով չեն դիմում: Այն վայրը, որտեղ գտնվում է Կինո Մոսկվան, հետաքրքիր պատմություն ու ճակատագիր ունի: Ժամանակին այստեղ կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին, ռուսական եկեղեցին ու մզկիթը: Այսօր նրանք չկան` որքան էլ Ալեքսանդր Թամանյանը պնդեց, որ Պողոս-Պետրոս եկեղեցին պետք է պահպանվի, խորհրդային իշխանությունը անդրդվելի էր: 2 տարի առաջ Հայ Առաքելական եկեղեցին որոշեց վերակերտել Պողոս-Պետրոսը, սակայն պարզվեց, որ դա պետք է արվի Կինո Մոսկվայի ամառային դահլիճի հաշվին: Երիտասարդությունը ըմբոստացավ ու կարծես հաղթանակ տարավ` ամառային դահլիճը քանդելու մասին այլեւս չեն խոսում:


Կարդալ ավելին

2015.03.12