Նա, ում սպասում էին
Loading ... Loading ...
Ժանր:
լիրիկական կատակերգություն, 
Տևողություն:
1 ժամ 30 րոպե
Սցենար:
Ժան-Ֆրանսուա Դերեկ, Սերժ Ավետիքյան
Լեզու:
հայերեն
Ռեժիսոր:
Սերժ Ավետիքյան
Դերերում:
Պատրիկ Շենե, Արսինե Խանջյան, Նարեկ Դուրյան
Տարիք:
12+

Նկարագրություն

Ֆիլմի սյուժեն ծավալվում է ադրբեջանահայկական սահմանին, մենաներկայացում խաղալու նպատակով Ադրբեջան ժամանած դերասան Ժան-Պոլ Բոլզեկը հանգամանքների բերումով հայտնվում է սահմանամերձ մի տարածքում, անսարք տաքսիում։ Նա ստիպված է լինում ոտքով անցնել մի որոշ տարածություն և առանց իմանալու հատում է Հայաստանի սահմանը ու հայտնվում հայկական մի գյուղում։ Այնտեղ նրան սկզբում ադրբեջանական գործակալի տեղ են դնում, ապա ընդունում և պատվում՝ կարծելով, թե վերջապես ժամանել է գյուղի առասպելներից ծնված ու վաղուց սպասված՝ գրեթե համահունչ ազգանունով ֆրանսահայ բարերարը՝ Բոլզաքյանը, որը եղեռնից մազապուրծ հայի զավակ լինելով՝ իբրև թե վերադարձել է հայրենիք այն շենացնելու նպատակով։