New films at Moscow Cinema

Հուլիս ամսին ևս «Մոսկվա» կինոթատրոնի ֆիլմացանկը հարուստ կլինի սպասված կինոնկարների պրեմիերաներով:

«Կապիկների մոլորակը:Պատերազմ» ֆիլմը մեծ էկրաններին կարող եք դիտել հուլիսի 13-ից: Գենետիկորեն ձևափոխված կապիկների բանակին սպասվում է նոր մարտահրավեր: Նրանք ստիպված են պայքարել անողոք գնդապետի ենթակայության տակ գտնվող մարդկանց դեմ: Մեծ զոհեր ունենալուց հետո, կապիկների առաջնորդ Ցեզարը որոշում է վրեժխնդիր լինել իր տեսակի համար:

«Դյունկերկ» պատմական դրաման պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին տեղի ունեցած Դյունկերկյան գործողության ժամանակ ավելի քան երեք հարյուր հազար զինվորների փրկության մասին:Ֆիլմը մեծ էկրաններին կցուցադրվի հուլիսի 20-ից:

Սամանտան հաջողակ աղջիկ է, ով ապրում է սովորական կյանքով: Սակայն այդ ուրբաթ օրը՝ փետրվարի 12-ին, ամեն ինչ փոխվեց...տեղի ունեցավ ավտովթար, որի հետևանքով նա հայտնվեց անկանխատեսելի իրադարձությունների կենտրոնում: Սամանտան ստիպված է լինում նորից ու նորից վերապրել այդ սարսափելի օրը: Ինքն իրեն գտնելու համար նա պետք է արձակի ժամանակի հանգույցները: Խճճված իրադարձություններով լեցուն «Ժամանակի մատրիցա» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հուլիսի 27-ին:

Ճանաչված դերասանուհի Շարլիզ Թերոնի մասնակցությամբ «Պայթունավտանգ շիկահերը» ֆիլմը մեծ էկրան կբարձրանա հուլիսի 27-ին: Գաղտնի գործակալ Լորեյն Բրոտոն ոչ միայն փորձառու լրտես է, այլև չափազանց ցանկալի և «պայթունավտանգ»: Նա իր յուրահատուկ կարողություններն օգտագործում է անիրագործելի առաքելությունների ժամանակ: Շուտով նրան գործուղում են Բեռլին՝ չափազանց կարևոր փաստաթղթեր վերադարձնելու առաքելությամբ:  

Հուլիս ամսվա պրեմիերաների ցանկը եզրափակվում է ռեժիսոր Սոֆիա Կապոլլայի «Ճակատագրական գաղթակղություն» ֆիլմով:Օրիորդների միապաղաղ կյանքը փոթորկի է վերածվում այն պահից, երբ միայն աղջիկների համար նախատեսվա հանրակացարանում հայտնվում է մի երիտասարդ, և  խորհրդավոր վայրի համար գայթակղությունը ճակատագրական է դառնում: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են գալիս Քոլին Ֆարելը, Նիկոլ Քիդանը և Քրիստիեն Դանսթը:


 


 

2017.07.26