Կլոդ-Երվանդ Հարունյանի անվան հուշատախտակի բացում


Հունիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ ֆրանսիահայ բարերար երջանկահիշատակ Կլոդ-Երվանդ Հարունյանի անվան հուշատախտակի բացման արարողությունը: Վերջինս «Բարձունք 5165»  մարդասիրական ընկերության համահիմնադիր էր, ով Հայաստանում իրականացրել է տարբեր բարեգործական ծրագրեր: Հուշատախտակի բացման արարողությանը ներկա էին Ֆրանսիայի  Բուշ-Դյու-Ռոն նահանգային խորհրդի նախագահ տիկին Մարտին Վասալը, Մարսելի «Ժաֆ» մշակութային միության անդամները  և ֆրասիական պատվիրակությունը: 
Հիշեցնենք, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում վերոնշյալ պատվիրակության անդամները մասնակցել էին  Ն.Ա.Օ.Տ.Տ  ԳԱՐԵԳԻՆ Բ  Ծայրագույն պատրիարք ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր հովանավորությամբ իրականացվող «Էջմիածին 13» ֆրանսիական դիսպանսերի ստեղծման 10-րդ տարեդարձի տոնակատարությանը:
    

2016.06.20