50% CashBack կինո սիրողների համար

2016 թ.-ի մարտի 22-ից հուլիսի 30-ը՝ երեքշաբթի օրերին, Կոնվերս Բանկի քարտապանները կարող են օգտվել նոր 50% CashBack-ից Մոսկվա կինոթատրոններում:Ծրագիրը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են լավ ժամանակ անցկացնել և դիտել բարձր որակի ֆիլմեր մեծ էկրանին: Ակցիայի շնորհիվ ֆիլմերի դիտումը կդառնա էլ ավելի հաճելի:

CashBack ծրագրի շրջանակում վճարվելիք գումարը Կոնվերս Բանկի քարտապանի հաշվից ելքագրվում է ամբողջությամբ, իսկ հետվերադարձի ենթակա գումարը Կոնվերս Բանկի կողմից մինչև գործարքին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ վերադարձվում է քարտապանի քարտային հաշվին: Հաշվետեր քարտապանի քարտային հաշվին հետ վերադարձվելիք գումարի առավելագույն չափը CashBack ծրագրի մեկ օրվա ընթացքում յուրաքանչյուր քարտապանի բոլոր գործարքների (ներառյալ՝ կից և հավելյալ քարտերով կատարված գործարքների) մասով կազմում է 10,000 ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ:

Ակցիայի հետ կապված այլ մանրամասներին ծանոթացեք այստեղ  http://bit.ly/kinocashback

2016.04.28