Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոն

2016 թվականի փետրվարի 20-26-ը ընկած ժամանակահատվածում «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը»՝ Լավագույնը Բրիտանիայից:

Փառատոնի ողջ ընթացքում ամեն օր կինոթատրոնի ԿԱՐՄԻՐ դահլիճում ժամը 17:00-ին կցուցադրվեն ֆիլմեր անգլերենով, իսկ ԿԱՊՈՒՅՏ դահլիճում ժամը 18:00-ին և 20:00-ին ենթագրերով թարգմանությամբ (ռուսերեն կամ հայերեն):

Բրիտանական ֆիլմերի փառատոնի բոլոր դահլիճները մատչելի են սայլակ օգտագործող անձանց համար:

Մուտքն ԱԶԱՏ է:

Փառատոնի ընթացքում կցուցադրվեն հետևյալ ֆիլմերը:

Փետրվարի 20, ԼԵԴԻՆ ՖՈւՐԳՈՆՈւՄ / THE LADY IN THE VAN,

Փետրվար 21, ՄԻՍՏՐ ՀՈԼՄՍ / MR HOLMES,

Փետրվարի 22, 45 ՏԱՐԻ / 45 YEARS, 15+

Փետրվարի 23, ԷՄԻ / AMY ,

Փետրվարի 24,ԼՍԻ՛Ր ԻՆՁ, ՄԱՌԼՈՆ / LISTEN TO ME MARLON,

Փետրվարի 25, ԾՈՎԱԽԵՑԳԵՏԻՆԸ  / THE LOBSTER , PG

Փետրվարի 26, ԼՈՆԴՈՆՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ / LONDON ROAD, PG

Ֆիլմերի մասին առավել մանրամասն տեղեկությունը ներկայացված է այստեղ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագիր 



2016.02.12