Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմեր. Համր ֆիլմ – համերգ

Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 19.00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում և դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17.00-ին, Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոնում դաշնակահար Շտեֆան Գրաֆ ֆոն Բոթմերը՝ Գերմանիայի՝ «համր ֆիլմ+երաժշտություն» ժանրի ամենահայտնի երաժիշտներից մեկը, հայ հանդիսատեսին կներկայանա գերմանական դասական համր ֆիլմերից մեկի՝ Ֆ.Վ. Մուրնաուի՝ 1922թ. ստեղծած «Նոսֆերատուի» համար գրած հնչյունավորմամբ: «Նոսֆերատուն» համարվում է Դրակուլայի առաջին և ամենախարիզմատիկ էկրանավորումը կինոյի պատմության մեջ և բոլոր ժամանակների գերմանական կինոյի՝ գեղարվեստական առումով ամենաարժեքավոր արտադրությունը:

Դաշնակահար Գրաֆ ֆոն Բոթմերի անկրկնելի շոուի մեջ կինոն և բեմում կատարվող ժամանակակից կինոերաժշտությունը միախառնվում են մի նոր ժանրի մեջ, որը հանդիսատեսին տեղափոխում է ենթագիտակցականի գեղեցիկ, միաժամանակ սարսափազդու խորքերը՝ թաքնված վախերի և երազանքների թագավորությունը:

Իր «Նոսֆերատուի» համաշխարհային շրջագայությամբ Գրաֆ ֆոն Բոթմերն արդեն հասցրել է գերել և ոգևորել Եվրոպայի, Ասիայի և Ամերիկայի հարյուր հազարավոր հանդիսատեսի: Այժմ իր շրջագայության հանգրվանը Հայաստանն է: Թե' Երևանում, թե' Գյումրիում միջացառման մուտքը ազատ է:
Միջոցառումը կազմակերպվում է Երևանում Գերմանիայի Դեսպանությունը «Մոսկվա» կինոթատրոնի աջակցությամբ:

2015.11.30