Փառատոնային ֆիլմերի ցուցադրություններ ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում

«Ոսկե Ծիրան» Երևանի 12-րդ միջազգային  կինոփառատոնի ընթացքում՝ հուլիսի 12-19-ը ընկած ժամանակահատվածում, ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում կցուցադրվեն միայն փառատոնային ֆիլմեր:

12-րդ «Ոսկե Ծիրանի» առանցքում  Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրություններն են:

Երևանյան պրեմիերաներ, Հետահայաց ցուցադրություններ և Հարգանքի տուրք, մրցույթային և արտամրցույթային ծրագրերն այս տարի ևս հանդիսատեսին և կինոսեր հասարակությանը կծանոթացնեն համաշխարհային կինոարվեստի գլուխգործոցների հետ:

Կինոցուցադրություններին զուգահեռ ուսանողների և կինոյի սիրահարների համար կանցկացվեն վարպետության դասեր:

Հուլիսի 12-ին ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում կայացավ մամուլի ասուլիս փառատոնի պատվավոր հյուր Օռնելլա Մուտիի հետ, իսկ երեկոյան ցուցադրվեց Ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Գեդիգյանի «Խենթ պատմություն» ֆիլմը:

Հիշեցնենք, որ փառատոնի ընթացքում ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում ցուցադրվող ֆիլմերի ամբողջական ցանկը ներկայացված է փառատոնի ԾՐԱԳՐՈՒՄ, որի տպագիր օրինակը կարող եք ձեռք բերել  կինոթատրոնի տոմսարկղից, իսկ էլ. տարբերակը՝ www.gaiff.am  կայքից:
  

2015.07.13