Օռնելլա Մուտին՝ ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում

«Ոսկե Ծիրան» 12-րդ Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում  հուլիսի 12-ին ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում տեղի ունեցավ մամուլի ասուլիս կինոփառատոնի պատվավոր հյուր, իտալական կինոյի ամենահայտնի և սիրված դերասանուհի Օռնելլա Մուտիի հետ:

Մամուլի ասուլիսի ընթացքում  լրագրողներին և իր երկրպագուներին դերասանուհին պատմեց, թե ինչպես է ընդունել  փառատոնին մասնակցելու հրավերը՝ խոստովանելով, որ այն, ինչ պատմել էին Հայաստանի մասին մինչ իր այստեղ գալը հիմք է հանդիսացել արագ որոշում ընդունելուն: «Հայաստանը կախարդական երկիր է ոչ միայն նրա համար, որ գեղեցիկ է, այլև  հոգևոր է»,-լրագրողների հետ զրույցում նշեց Օռնելլա Մուտին: Ասուլիսի ընթացում դերասանուհին անդրադարձավ նաև Ազնավուրին՝ նշելով, որ եթե լինի առաջարկ մեծ ուրախությամբ կնկարահանվի հայկական ֆիլմում: Դերասանուհին նաև նշեց, որ հիացած է, թե որքան լավ են Հայաստանում իտալերեն խոսում:

Տեղեկացնենք, որ  «Ոսկե Ծիրան» 12-րդ կինոփառատոնի ընթացքում տեղի կունենա դերասանուհու մասնակցությամբ «Սվանի սերը» ֆիլմի երևանյան  պրեմիերան հուլիսի 13-ին՝ ժամը 17:30-ին և հուլիսի 19-ին՝ ժամը 13:30-ին:

2015.07.12