ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ նվիրված հին և նոր ֆիլմերի ցուցադրություններ

Ս.թ.ապրիլի 23-ին ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի ֆիլմացանկում  կընդգրկվեն  Ցեղասպանությանը նվիրված հին և նոր ֆիլմեր, որոնցից մի քանիսը կցուցադրվեն նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Ստորև ներկայացնում ենք ֆիլմացանկը և ցուցադրության ժամերը՝
23.04.2015, ժամը՝ 11:15, «Սպի» (հայերեն)
23.04.2015, ժամը՝ 12:00, «Արարատ» (ռուսերեն)
23.04.2015, ժամը՝ 13:00, «Վանա ծովուն արշալույսը» (հայերեն՝ անգլերեն ենթագրերով)
23.04.2015, ժամը՝ 14:00, «Փրկության քարտեզ» (հայերեն)
23.04.2015, ժամը՝ 15:00, «Վանա ծովուն արշալույսը» (հայերեն՝ անգլերեն ենթագրերով)
23.04.2015, ժամը՝ 15:15, «Սպի» (հայերեն)
23.04.2015, ժամը՝ 16:00, «Արտույտների ագարակը» (ռուսերեն)
23.04.2015, ժամը՝ 17:00, «Վանա ծովուն արշալույսը» (հայերեն՝ անգլերեն ենթագրերով)
23.04.2015, ժամը՝ 17:15, «Սպի» (հայերեն)
23.04.2015, ժամը՝ 18:00, «Արարատ» (ռուսերեն)
23.04.2015, ժամը՝ 19:00, «Մուսա լեռան քառասուն օրը» (անգլերեն)
Հավելենք  նաև, որ ցանկում ներառված «Փրկության քարտեզ» ֆիլմի պրեմիերան տեղի կունենա այսօր՝ ժամը 19:00-ին, ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի ԿԱՐՄԻՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ: Ֆիլմը կցուցադրվի նաև վաղը՝ ապրիլի 23-ին, իսկ կինովարձույթում կհայտնվի մայիսի 1-ից:
Ապրիլի 25-ին տեղի կունենա «1915» ֆիլմի պրեմիերան, որը ապրիլի 26-ից հայերեն և անգլերեն լեզուներով կցուցադրվի կինոթատրոնում:
«Փրկության քարտեզ» ֆիլմը  պատմում է 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի համամարդկային ողբերգությունների, հատկապես Հայոց ցեղասպանության ժամանակ առաջացած հումանիստական շարժման մասին:
Ֆիլմը փաստագրություն է և կառուցվում է միայն իրական փաստերի հիման վրա:
Ֆիլմի հերոսները պատմությանը հայտնի հումանիստներ են, իրական մարդիկ, ովքեր տեսել են Հայ ազգի կոտորածները:
Նրանք եվրոպացի հինգ հումանիստ կանայք են` Քարեն Եփփե (Դանիա) և միսիոներուհիներ` Մարիա Յակոբսեն (Դանիա, Բոդիլ Բյորն (Նորվեգիա), Ալմա Յուհանսոն (Շվեդիա), Հեդվիգ Բյուլ (Էստոնիա):
Նրանք Հայոց ցեղասպանության ականատեսներն են և մազապուրծ եղած հայ երեխաների ու կանանց ապաստանների հիմանդիրները: Իրենց անծանոթ, մի խոշտանգված ժողովրդի հետ շատ դրամատիկ հանդիպումը այս մեծ հումանիստների համար ճակատագրական է եղել: Եվ նրանք, Եվրոպայի իրենց բարեկեցիկ կյանքը թողնելով,տարբեր երկրներից գալով հայոց հող` նվիրվել են նրա ժողովրդին անմնացորդ ու անձնուրաց:
Ֆիլմը վարում է ֆին պատմաբան, ցեղասպանագետ Սվանտե Լունդգրենը: Անցնելով ֆիլմի հերոսների առաքելույթան ճանապարհը, նա գծում է «Փրկության քարտեզը»:
Հայոց Ցեղասպանության 100-րդ տարվան ընդառաջ, ֆիլմը նվիրվում է Մեծ հումանիստների հիշատակին` որպես երախտագիտության տուրք ամբողջ հայ ժողովրդի և մարդասիրական հայացքներ դավանող ու վեհ արժեքները գնահատող բոլոր մարդկանց անունից:
Ապրիլի 24-ին ցուցադրվող ֆիլմերի մասին պաշտոնական հաղրոդագրությունը կտարածվի վաղը:

2015.04.22