«Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում

Ապրիլի 18-ին ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում տեղի ունեցավ «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակի պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:Տեսահոլավակի պրեմիերայի կապակցությամբ հրավիրվել էր մամուլի ասուլիս, որին մասնակցում էին «Միլիոնավոր կյանքեր» ծրագրի տնօրեն, պրոդյուսեր և երաժշտության հեղինակ Կարեն Մարգարյանը, ծրագրի տնօրեն, երգիչ և երգահան Տիգրան Պետրոսյանը, ծրագրի մենեջեր Գրիգոր Աղախանյանը:

Վերոնշյալ ծրագիրը իրականացվել է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո: Նախաձեռնությանը միացել են մի շարք համաշխարհային մշակույթի ներկայացուցիչներ՝ կոչ անելով կանխել բռնությունները, սպանությունները և ցեղասպանությունը ամբողջ աշխարհում:

Այս ծրագրի յուրահատկությունն այն է, որ հենց համընդհանուր միջազգային լեզվով՝ երգի լեզվով են համաշխարհային մշակույթի աստեղերը հանրությանը փոխանցում իրենց զգացմունքերը և հույզերը ցեղասպանության նկատմամբ:

Ծրագրի շրջանակներում նկարահանվել է  «Միլիոնավոր կյանքեր» տեսահոլովակը, որում իրենց մասնակցությունն են ունեցել Շառլ Ազնավուրը, Մոնսերրատ Կաբայլեն, Պատրիկ Ֆիորին, Մարիամ Մեհրաբովան, Ալեն Թերզյանը, Սեբու Սիմոնյանը, Արմեն Ջիգարխանյանը, Վլադիմիր Սպիվակովը, Կոկո Յորքը, Իշտար Ալաբինան, Տիգրան Պետրոսյանը, Զառան, Միխայիլ Գալուստյանը, Գարիկ Մարտիրոսյանը, Դմիտրի Խառատյանը, Էռնա Յուզբաշյանը, Անդրեյ Դավիդյանը և այլք:


2015.04.18