«Սարագոսայում գտնված ձեռագիրը» ֆիլմը ՄՈՍԿՎԱ կինոթատրոնի էկրանին է

Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում երեկ ՄՈՍԿՎԱ կինոթատրոնում տեղի ունեցավ Վոյչեխ Եժի Հասի «Սարագոսայում գտնված ձեռագիրը» ֆիլմի ցուցադրությանը: Լեհաստանի դեսպանության կողմից նախաձեռնած և կազմակերպած միջոցառումը մեծ ոգևերությամբ ընդունվեց հանդիսատեսի կողմից:

Ֆիլմը Յան Պոտոցկու 19-րդ դարի համանուն վեպի ադապտացիան է:

Ֆիլմում ներկայացված է Իսպանիայի թագավորի գվարդիայի կապիտան Ալֆոնս վան Վորդենի(Զբիգնև Ցիբուլսկի) պատմությունը, ով հանգրվանելով մավրիտանական արքայադուստրերի` Էմինայի (Իգա Ցեմբժինսկա) և Զիբելդայի (Յոաննա Յենդրիկա) տանը հանկարծակի պարզում է, որ ինքը Գոմելեզների տոհմից է, և իր ճակատագիրն է կատարել անհավանական արարքներ: Կաբալիստ Դոն Պեդրո Ուզեդայի (Ադամ Պավլիկովսկի) կալվածքում ունկնդրում է անհավատալի պատմությունների, որոնք փորձության են ենթարկում իր ռացիոնալիզմն ու իրականությունը դատելու սթափությունը:

«Սարագոսայում գտնված ձեռագիրը» ֆիլմը ցուցադրվել է լեհերենով` անգլերեն ենթագրերով:

2015.04.10