Համագործակցություն

«Կինոթատրոն Մոսկվա» ՍՊԸ առաջարկում է գովազդային համագործակցություն, ինչպես նաև վարձակալության հիմունքներով տրամադրում է կինոթատրոնի դահլիճները, սպասասրահը:

Գովազդային համագործակցության շրջանակներում առաջարկում ենք հետևյալ տարբերակները

  • Բաներային գովազդ՝ «Մոսկվա» կինոթատրոնի առաջին հարկում առանձնացված տարածքում, կինոթատրոնի պաշտոնական կայք էջում:
  • Տեսագովազդ՝ «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» և «Կապույտ» դահլիճներում ցուցադրվող ֆիլմերից առաջ, ինչպես նաև սպասասրահներում տեղադրված մոնիտորների վրա:

Վարձակալության հիմունքներով տրամադրվում են կինոթատրոնի երկու մեծ և երկու փոքր դահլիճները, ինչպես նաև սպասասրահը:

«Կարմիր» դահլիճը ունի 491 նստատեղ, «Կապույտ» դահլիճը՝ 350 նստատեղ, «Կարմիր» փոքր դահլիճը՝ 49 նստատեղ, իսկ «Վիդեոսրահը»՝ 35 նստատեղ: Դահլիճները  նախատեսված են ինչպես ֆիլմերի ցուցադրությունների, այնպես էլ տարաբնույթ միջոցառումներ՝ գիտաժողովներ, կոնֆերանսներ, շնորհանդեսներ, կազմակերպելու համար:

Կինոթատրոնի սպասասրահը նպատակահարմար է գեղանկարչական, լուսանկարչական, քանդակագործական և այլատեսակ  ցուցահանդեսների, շնորհանդեսների կազմակերպման համար:

Վերոնշյալ առաջարկությունների մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար  կարող եք զանգահարել (010) 52 39 30 հեռախոսահամարով կամ ուղարկել էլ. նամակ info@moscowcinema.com հասցեին:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ , ժամը՝ 11:00-18:00: