Ժամանցավայր, թե՞ պատմություն
Վայրը, որտեղ գտնվում է Մոսկվա կինոթատրոնը անչափ հետաքրքիր պատմություն ունի: Ժամանակին այս տարածքում կողք կողքի կանգնած են եղել Պողոս-Պետրոս եկեղեցին, ռուսական եկեղեցին ու մզկիթը:
Մոսկվա կինոթատրոնը կառուցվել է Պողոս-Պետրոս եկեղեցու տեղում։ Եկեղեցին կառուցվել էր 1679 թվականի մեծ երկրաշարժի ժամանակ կործանված նույնանուն տաճարի տեղում, թեև հայտնի չէր, թե այդ կառուցումը երբ է տեղի ունեցել:
Պատերին կային նորոգության վերաբերող երկու արձանագրություն՝ մեկը 1778 և մյուսը՝ 1811 թվականների: Տաճարի արտաքին տեսքը անհրապույր էր: Պատերը, թեև շարված էին մաքուր տաշած քարերով, ներսից էլ, դրսից էլ, բայց ճարտարապետական որևէ գեղեցկություն չունեին:
Պողոս-Պետրոս եկեղեցու ներսում ի հայտ են եկել տարբեր ժամանակներում նկարված վեց շերտ նկարներ: Ստորին որմնանկարների վրա բուսական զարդեր են, իսկ մյուս շերտերին՝ Պողոս և Պետրոս առաքյալների դեմքերն են:
Եկեղեցու որմնանկարները խնամքով, շերտ առ շերտ տեղից հանվեցին մասնագետների կողմից և այժմ պահվում են Հայաստանի թանգարաններում՝ Պետական պատկերասրահում և Հայաստանի պետական թանգարանում:
Կինոթատրոնի շենքը կառուցվել է 1937 թ.-ին ճարտարապետներ Տիրան Երկանյանի և Գևորգ Քոչարի նախագծով:
4.8.2014
 

Comments are closed.